
ԱԺ նիստը կրկին չի կայացել
Այսօր ևս, ինչպես և նախորդող երեք օրերին, խորհրդարանը քվորում չուներ աշխատանքները սկսելու համար: ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն՝ խորհրդարանը կարող է իրավազոր համարվել, եթե մինչև 4 ժամվա ընթացքում գրանցվեն անհրաժեշտ թվով պատգամավորներ: ժամը 14.00-ի դրությամբ գրանցված է եղել 11 պատգամավոր:
Հիշեցնենք, որ ի թիվս այլ հարցերի՝ օրակարգում ներառված էին նաև ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելուն և նրա նկատմամբ քրեական գործ հարուցելուն համաձայնություն տալու գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդությունները:
Այս նստաշրջանն արձակված խորհրդարանի վերջին հերթականն էր: Խորհրդարանն իրավունքի ուժով արձակվել է նոյեմբերի 1-ին՝ վարչապետի թեկնածուի երկու անգամ չընտրվելուց հետո: Մինչ նոր խորհրդարանի ձևավորումը՝ վեցերորդ գումարման խորհրդարանը շարունակում է իր լիազորությունների կատարումը:
Մեկնաբանել