
Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել օդաչուների մահվան կապակցությամբ
Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել այսօր ՍՈՒ-25 ինքնաթիռի կործանման հետևանքով զինծառայողների մահվան կապակցությամբ:
«Սրտի խոր ցավով տեղեկացա ՀՀ զինուժի ռազմական ինքնաթիռի վթարի հետևանքով օդաչուներ փոխգնդապետ Արմեն Բաբայանի և մայոր Մովսես Մանուկյանի զոհվելու մասին։
Կորուստը չափազանց մեծ է մեր երկրի ու մեր ողջ ժողովրդի համար։ Այս ծանր պահին անկեղծորեն ցավակցում եմ մեր խիզախ զինվորականների ընտանիքներին, հարազատներին, ընկերներին ու ծառայակիցներին և կիսում նրանց վիշտը»,- գրված է նախագահի ցավակցական ուղերձի մեջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել