HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Խորհրդարանը քննարկում է Ընտրական օրենսգիրքը. նիստին ներկա է նաև Գագիկ Ծառուկյանը

Խորհրդարանն արտահերթ նիստով քննարկում է Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու նախագիծը:  Նիստը հրավիրվել է «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների ստորագրահավաքով, որին միացել են նաև «Ելք» խմբակցության պատգամավորները: Նիստը վարում է ԱԺ փոխխոսնակ Արփինե  Հովհաննիսյանը, քանի որ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա: Նիստին գրանցվել է 58 պատգամավոր, սակայն գրանցվելուց հետո այլ պատգամավորներ ևս եկան:

Հիշեցնենք, որ սահմանադրական օրենքի ընդունման համար անհրաժեշտ է առնվազն 63 պատգամավորի կողմ քվեարկություն: Նիստին ներկա է նաև խորհրդարանի ամենաշատ բացակայություն ունեցող պատգամավորը՝ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

Հոկտեմբերի 22-ին հրավիրված արտահերթ նիստին Ընտրական օրենսգրքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու նախագիծը մերժվեց 56 կողմ, 3 դեմ ձայների հարաբերակցությամբ:

Նախագիծը ներկայացրեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: Վերջինս անդրադարձավ նախորդ ԸՕ-ի քննարկման ժամանակ իրենց խմբակցության պատգամավորների բացակայություններին. Պետրոսյանի խոսքով՝ Հրանտ Մադաթյանը Հայաստանում չի եղել և տեղյակ չի եղել արտահերթ նիստի մասին: Վարդան Ղուկասյանն այլ կարծիք է ունեցել ԸՕ-ի փոփոխությունների վերաբերյալ, սակայն, ըստ Գևորգ Պետրոսյանի, որևէ հակասություն չկա խմբակցության հետ, և այսօրվա քվեարկությանը դա պարզ կլինի:

Գևորգ Պետրոսյանն անդրադարձավ նաև Նապոլեոն Ազիզյանին, վերջինս գրանցվել էր նախորդ ԸՕ-ի նիստին, սակայն չէր քվեարկել: Ազիզյանը, չնայած այսօր վատառողջ է, բայց մասնակցում է այսօրվա նիստին՝ ցույց տալով, որ խմբակցության դիրքորոշման հետ համամիտ է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter