HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Բյուջե մուտք արված 1 մլն դոլարին համարժեք դրամի վճարումների տեղեկանքները ներկայացվելու են վարչապետին

Հոկտեմբերի 29-ին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին կներկայացվի պետական բյուջե մուտք արված 1 մլն դոլարին համարժեք դրամի վճարումների տեղեկանքները: Այս մասին այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետին կից պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը:

«Բերքահավաք է տեղի ունենում, մեր արած աշխատանքի արդյունքները շոշափելի են, և այս տարվա վերջին ամիսներին կբերենք 1-ից ավելի միլիոն դոլարի մուտքեր»,- ասաց նա: 

Սանասարյանի խոսքով՝ գումարի մի մասը պետբյուջե  է գանձվելու «Հայաստանի  բարձրավոլտ էլեկտրացանցեր»-ից, «Լուսանշան» ՊՈԱԿ-ից և այլն:

«Մանրամասները կներկայացվեն, և հարուցված գործը կփակվի, և արդեն իրավապահները կարող են ներկայացնել գործի մանրամասները»,- ասաց Դավիթ Սանասարյանը։

Սանասարյանը նաև անդրադարձավ բուհերում կատարված ստուգումներին․ Ագրարային համալսարանում ստուգումները վերջացրել են, իսկ Երևանի պետական համալսարանում ավարտական փուլում են:

«Ագրարային համալսարանի նախկին ռեկտորը համաձայնել է 350 մլն դրամ վճարել պետբյուջե պետությանը վնաս հասցնելու համար, և հիմա իրավապահների հետ փորձում ենք հասկանալ ճանապարհները»,- տեղեկացրեց Սանասարյանը:

Դավիթ Սանասարյանը չհերքեց՝ ԵՊՀ-ում ևս լուրջ խախտումներ կան։

 «Նախնական տվյալներով՝ երկու անգամ կամ ավելի գերազանցելու է Ագրարային համալսարանի խախտումներին»,- ասաց նա: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter