
Ձերբակալված ոստիկանների հարազատները փակել էին Երևան-Սևան ավտոճանապարհը
Գեղարքունիքի մարզային վարչության Սևանի բաժնի քրեական բաժանմունքի ձերբակալված աշխատակիցների հազարատներն առավոտյան փակել էին Երևան-Սևան մայրուղին:
Նրանք պահանջում էին ազատ արձակել Գեղարքունիքի մարզային վարչության Սևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետին ու նույն բաժանմունքի երկու օպերլիազորներին: Նրանք կասկածվում են ոստիկանության Սևանի բաժնում խմբի կազմում Ա. Մ.-ին խոշտանգելու մեջ:
Դեպքի վայրում էր տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հակոբ Արշակյանը, ոստիկանության պետի տեղակալ Աղասի Կիրակոսյանը, ով ճանապարհը փակած քաղաքացիներին հորդորում էր բացել այն: Բացատարական աշխատանքներից հետո հարազատները քիչ առաջ բացել են ճանապարհը և երթևեկությունը վերականգնվել է:
Նշենք, որ ըստ հատուկ քննչական ծառայության տարածած հաղորդագրության` խոշտագնվածը ՀՔԾ դիմում էր ներկայացրել՝ հայտնելով, որ հոկտեմբերի 7-ին ոստիկանության Սևանի բաժնի երեք աշխատակիցներ Սևան քաղաքում գործող բուքմեյքերական ընկերության գրասենյակի մոտից իրեն տեղափոխել են ոստիկանության Սևանի բաժին և ծեծի ենթարկել:
Լուսանկարը՝ Սուրեն Սահակյանի Ֆեյսբուքյան էջից
Մեկնաբանել