
Նիկոլ Փաշինյանն Էջմիածնում է՝ սատարելու քաղաքապետի թեկնածու Դիանա Գասպարյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Էջմիածնում է:
Կիրակի Էջմիածնում համայնքապետի արտահերթ ընտրություններ են: Քաղաքապետի պաշտոնի համար պայքարում է 12 թեկնածու, այդ թվում` համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար, ՔՊ անդամ Դիանա Գասպարյանը:
Նիկոլ Փաշինյանն Էջմիածին է եկել հենց թիմակից Գասպարյանին պաշտպանելու համար: Վարչապետը Էջմիածին եկավ նախատեսված ժամից մոտ 40 րոպե ուշ: Նա ելույթ ունեցավ և էջմիածինցիներին կոչ արեց ևս մեկ հեղափոխություն կատարել` ընտրելով առաջին կին քաղաքապետ:
Նիկոլ Փաշինյանը կնոջ դերը կարևորելու համար նույնիսկ կնոջը` Աննա Հակոբյանին, հորդորել էր ներկա գտնվել քարոզչական հանրահավաքին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել