
Արմեն Սարգսյանը հանդիպել է Կոսովոյի նախագահ Հաշիմ Թաչիի հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Կոսովոյի նախագահ Հաշիմ Թաչիին՝ որպես Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում ասոցացված անդամ երկրի ղեկավարի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի հասարակայնության հետ կապերի բաժինը:
Կողմերը մասնավորապես խոսել են ցեղասպանությունների մասին և ընդգծել, որ դրանց ճանաչումն ու դատապարտումը ցեղասպանությունների կանխարգելման լավագույն միջոցն են։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել