
Տարոն Մարգարյանը հանձնարարել է անօթևաններին տեղափոխել ժամանակավոր կացարաններ
Այժմ հայ-դանիական «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի հոգածության տակ է 38 անօթևան: Եվս 3 անօթևան տեղափոխվել է հատուկ այլ կացարաններ: Այս մասին այսօր՝ աշխատանքնային հերթական խորհրդակցության ժամանակ, Երևանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետը զեկուցել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին:
Քաղաքապետը վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է ամենօրյա հետևողական աշխատանք կատարել և ստացված տվյալներով անօթևաններին տեղափոխել ժամանակավոր կացարաններ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել