
Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատողները պահանջում են չեղարկել ստուգման արդյունքները
Այսօր՝ ժամը 13։00-ին, Ալավերդի քաղաքի Գրիգոր Նարեկացի եկեղեցու հրապարակում հավաքվել էին Ալավերդու պղնձաձուլական գործարանի գրեթե բոլոր աշխատողները: Նրանք պահանջում էին կառավարության ուշադրությունն իրենց գործարանի հետագա աշխատատանքն ապահովելու համար: Կոչեր էին հնչում, որ փակվելու է գործարանը ու քաղաքում սկսվելու է արտագաղթ:
13:15-ից հետո գործարանի տարածքում փակվեց երկաթգիծը, այժմ փակ է Էնգելս թաղամասով անցնող միջպետական ճանապարհը: Աշխատակիցները ելույթներում պահանջում են չեղյալ համարել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից կատարած ստուգումների արդյունքերը: Այստեղ է նաև Թումանյանի ոստիկանության բաժնի պետը: Հավաքվածները սպասում են Լոռու մարզպետի տեղակալ Արամ Խաչատրյանին:
Մանրամասները՝ շուտով
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել