
Չորս և ավելի պետությունների ղեկավարների միաժամանակյա այցի դեպքում աշխատանքային օրերը կտեղափոխվեն
Ազգային ժողովը քիչ առաջ երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելումասին օրենքի նախագիծը։
Այն ընդունվեց 62 կողմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։
Այս օրենքով կառավարությունը, ըստ անհրաժեշտության, աշխատանքային օրերը, բացի տոների եւ հիշատակների օրերից, կարող է տեղափոխել նաև չորս և ավելի պետությունների կամ կառավարությունների ղեկավարների միաժամանակյա այցի դեպքում, ինչպես նաև բացառիկ նշանակության իրադարձությունների ժամանակ:
Հիշեցնենք, որ երեկ կառավարության առաջարկով «Հայաստանի Հանրապետությանտոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու համար ԱԺ-ն այսօրգումարեց արտահերթ նիստ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել