
Ցուցարարների մուտքը Բաղրամյան պողոտա չի դադարում
Այս պահին հազարավոր ցուցարարներ են հավաքվել Ազգային ժողովին հարող տարածքում:
Ցուցարարները Բաղրամյան պողոտան Պռոշյան փողոցից սկսվող տարածքից փակել են: Փակ է նաեւ Դեմերճյան փողոցի մի հատվածը: Հավաքվածները խաչմերուկները փակել են նաեւ ավտոմեքենաներով: Մի խումբ ցուցարարներ շաչունակում են փակ պահել նաեւ ԱԺ մտնող բոլոր մուտքերը:
Հավաքվածքներին ազդանշանով ողջունում են վարորդները, որին ի պատասխան ցուցարարները վանկարկում են «Միացեք»: Ցուցարարների հոսքը Բաղրամյան պողոտա չի դադարում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել