
Ազատամուտցիները փակել են միջպետական ճանապարհը
Ազատամուտցիները փակել են Իջևանից Վրաստան տանող միջպետական ավտոճանապարհը:
Այս պահին ցուցարարների հետ հանդիպման է եկել Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը: Նա ազատամուտցիներին հորդորեց բացել ճանապարհը, սակայն ցուցարարները դեռևս շարունակում են փակ պահել այն:
Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի բնակիչները, ուսուցիչներն ու աշակերտները առավոտյան քայլերթով դուրս էին եկել համայնքից և շարժվել Իջևան տանող ավտոճանապարհով:
Ազատամուտցիները պահանջում են համայնքի ղեկավար Ժորա Մարտիրոսյանի հրաժարականը:
Հիշեցնենք, որ երեկ նույն պահանջով համայնքում առավոտից բողոքի ակցիա և դասադուլ էր: Բնակիչների բողոքի ակցիան սկսվել էր ուրբաթ օրվանից: Այն կապված էր նախորդ շաբաթ դպրոցում տեղի ունեցած ծեծկռտուքի հետ, որում ներգրավված են եղել համայնքապետի թոռները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել