
Սերգեյ Դանիելյանն ու Ռուբեն Հախվերդյանը՝ նողկալի արվեստագետների մասին
Այսօր «Հայելի» ակումբի հյուրերը դերասան Սերգեյ Դանիելյանն ու երգահան Ռուբեն Հախվերդյանն էին: Լրագրողներից մեկը հարցրեց, որ եթե կազմելու լինենք ամենանողկալի, ամենածախու արվեստագետների ցանկը, առաջին 3 հորիզոնականները ովքե՞ր կզբաղեցնեն:
«Օրինակ՝ ես չգիտեմ՝ Մերուժան Տեր-Գուլանյանն արվեստագե՞տ է: Զորի Բալայանն արվեստագե՞տ է: Չէ, էլի, նրանք արվեստագետներ չեն, ինչ-որ կողքերը ֆռֆռացող մարդիկ են, որոնց մասին Սովետի ժամանակ ասում էին՝ պաշտոնական հայրենասերներ,- նշեց Ռ. Հախվերդյանը,- անուններ շատ կան, լիքը, ասում է՝ ուզում էի մտնել էս իշխանավորի հետույքը, տեսա՝ բոլոր տեղերը զբաղված են... »:
Սերգեյ Դանիելյանն էլ հավելեց, որ ինքը կոնկրետ անուններ չի կարող տալ, բայց Հախվերդյանի ասածների հետ համամիտ է. «Էլի ինչ-որ մարդիկ չեմ կարող ասել»:
«Անտակտություն կլինի անուններ տալը: Հետո ես նրանց (Մերուժան Տեր-Գուլանյանի եւ Զորի Բալայանի) հետ չէի, որովհետեւ նրանք արվեստագետներ չեն, ինձ համար նողկալի չեն»,- եզրափակեց Ռուբեն Հախվերդյանը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել