
«Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը շնորհավորում է երևանցիներին և վարչապետին՝ ընտրությունների արդյունքների առիթով
Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցած «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը շնորհավորում է երևանցիներին և վարչապետին՝ ընտրությունների արդյունքների կապակցությամբ: Հիշեցնենք, որ այս կուսակցությունը հավաքել էր ընտրողների ձայների 0.2%-ը: ԺՈՒԿ-ի հայտարարությունը ներկայացնում ենք նույնությամբ.
«Ժողովրդավարական ուղի կուսակցության քաղխորհուրդը 23.09.2018թ-ի կայացած Երևան քաղաքի ավագանու ընտրությունների կապակցությամբ`
շնորհավորում է
-
երևանցիներին` դրսևորած ազատ կամաարտահայտության կապակցությամբ,
-
ՀՀ Վարչապետին` ընտրություններում, իր ղեկավարած քաղաքական ուժի հաստատուն հաղթանակի կապակցությամբ:
Ինչպես նաև`շնորհակալություն է հայտնում
-
ԺՈւԿ ընտրողներին` ցուցաբերած վստահության համար,
-
իշխանություններին`ժողովրդավարական ընտրություններ կազմակերպելու քաղաքական կամքի դրսևորման համար,
-
ԶԼՄ-ին նախընտրական գործընթացն անաչառ, անկողմնակալ ու ամբողջական լուսաբանելու համար:
Համոզված ենք, որ նշված ընտրական գործընթացը Հայաստանի Հանրապետությունում սկիզբ դրեց իրական ժողովրդավարության կերտմանը, և արձանագրեց ամբողջ հայության հաղթանակը:
Բարի երթ մեզ բոլորիս»:
Մեկնաբանել