
Լևոն Բարսեղյան. «Անցած 20 տարիների ընտրությունների դիտորդության ֆոնին համարյա պարապ նստած ենք»
«Ականատես» դիտորդական նախաձեռնության 160 դիտորդներ այսօր դիտորդական առաքելություն են իրականացրել Երևանի 80 ընտրատեղամասերում: Նախաձեռնության կազմում, բացի դիտորդներից, ներգրավված են նաև օպերատորներ, իրավաբաններ, վերլուծաբաններ և հանրային կապերի մասնագետներ:
«Ականատես»-ը հիմնադրել են «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ները և «Ռեստարտ» քաղաքացիական նախաձեռնությունը:
«Հետքը» զրուցել է «Ականատես» դիտորդական նախաձեռնության անդամների հետ, ովքեր ներկայացրել են իրենց առաքելությունն ու այսօրվա աշխատանքը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել