
«Անկախ դիտորդ»․ «Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչները պիցցաներ են տանում ընտրատեղամասեր
«Անկախ դիտորդ» դաշինքը հայտնում է, որ ահազանգեր է ստանում, թե «Իմ քայլը» դաշինքից ներկայացած անձինք 6/8, 6/26, 8/62, 1/1 տեղամասերում պիցցաներ են տարել, իսկ 10/6, 8/29 , 8/1, 10/45, 10/52 տեղամասերում «Իմ քայլը» դաշինքի վստահված անձինք են պիցցա, հյութ և ջուր տարել։
Ըստ դիտորդական կազմակերպության` կոնկրետ տեղեկություններ ստացել են վերը նշված տեղամասերից, սակայն ահազանգեր են ստանում, որ դա համատարած է։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել