
ՇՊՀ նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանի խափանման միջոց կալանավորումը փոխվել է անձնական երաշխավորության
Շիրակի պետական համալսարանի խափանման միջոց կալանավորումը փոխվել է պատգամավորների անձնական երաշխավորության։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը։
Շիրակի մարզի դատախազությունը որոշումը կայացրել է սեպտեմբերի 11- ին։ Ֆարմանյանի համար երաշխավորագրեր են ներկայացրել ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը եւ Էդմոն Մարուքյանը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին Շիրակի պետական համալսարանի նախկին պրոռեկտոր, ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանի քրոջը՝ Անահիտ Ֆարմանյանի նկատմամբ կալանավորելու որոշում էր կայացվել եւ հետախուզում հայտարարվել։
Ֆարմանյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափի խարդախություն կատարելու համար։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել