
Երեւանի ավագանու ընտրություններում ՀՅԴ-ի ծրագիրը
«Հայ Հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը հրապարակել է Երեւանի ավագանու ընտրություններում ՀՅԴ-ի ծրագիրը, որը ներկայացնում ենք նաեւ ընթերցողի ուշադրությանը:
Հանուն ժամանակակից և զարգացող Երևանի
• Ստեղծել միասնական տրանսպորտային համակարգ,
• Կիրառել անվտանգ երթևեկության ժամանակակից մեխանիզմներ, բեռնաթափել երթևեկությունը,
• Վերականգնել և զարգացնել էկոլոգիապես մաքուր տրանսպորտային միջոցների ցանցը,
• Ավելացնել մետրոյի կայարանների թիվը (Աջափնյակ),
• Կարգավորել վթարային շենքերի հիմնախնդիրը, ամրապնդել սեյսմիկ անվտանգության մեխանիզմները,
• Ներդնել բնակֆոնդի արդյունավետ կառավարման մեխանիզմներ,
• Վերազինել վերելակները˒ կարգավորել վերելակային տնտեսության անվտանգ շահագործման հետ կապված խնդիրները˒
• Ստեղծել մայրաքաղաքի հասարակական կարգը և քաղաքային գույքը պահպանող համայնքային (մունիցիպալ) ոստիկանություն:
Հանուն կանաչ և գեղեցիկ Երևանի
• Պահպանել և ավելացնել այգիները, կանաչ գոտիները, ջրավազանները, շատրվանները,
• Հրազդանի կիրճը, Հաղթանակի այգին և նրան հարող տարածքը սահմանել որպես բնապահպանական գոտի,
• Երևանյան լիճը և նրան հարող տարածքը վերածել համաքաղաքային նշանակության հանրային հանգստի, կանաչ գոտիների,
• կրկնապատկել կանաչ տարածքները՝ հատուկ ուշադրություն դարձնելով ծառատեսակների ընտրությանը:
Հանուն բարեկարգ և խնամված Երևանի
• Ընդունել և գործադրել Երևան քաղաքի քաղաքաշինական ռազմավարություն,
• Խիստ վերահսկողություն սահմանել ճարտարապետաշինարարական գործունեության նկատմամբ,
• Կառուցել տրանսպորտային էստակադաներ, շրջանցող ճանապարհային հանգույցներ,
• Կառուցել կենտրոնացված բազմահարկ ավտոկայանատեղիներ,
• Կասեցնել ապօրինի հողօգտագործումը, կարգավորել ապօրինի շինությունների հիմնախնդիրը,
• Կարգավորել աղբահանության խնդիրը, ստեղծել աղբի տեսակավորման և էկոլոգիական վերամշակման տնտեսություն,
• Ստեղծել բացօդյա տարածքներում առևտրի հարմարավետ պայմաններ:
Հանուն նոր սերնդի Երևանի
• Ընդլայնել մանկապարտեզների ցանցը (թերբեռնված հիմնական դպրոցներին կից բացել նախակրթարաններ),
• Բարելավել կրթօջախների շենքային պայմանները և նյութատեխնիկական բազան,
• Խթանել ՏՏ կրթության կենտրոնների ստեղծումը,
• Աջակցել տաղանդավոր և շնորհալի երիտասարդներին գիտական, ստեղծագործական ծրագրերի իրականացման հարցում:
Հանուն մշակութային Երևանի
• Պահպանել Երևանի պատմամշակութային արժեք ներկայացնող կառույցները, կանխել մայրաքաղաքի ճարտարապետական դիմագծի խաթարումը,
• Ընդլայնել մարմնակրթական և գեղագիտական կենտրոնների ցանցը,
• Հատուկ ուշադրություն դարձնել արվեստի դպրոցներին և մշակութային հաստատություններին:
Հանուն հոգատար և արդար Երևանի
• Իրականացնել սոցիալապես առավել խոցելի խավերի աջակցության սոցիալական պաշտպանության ծրագրեր,
• Մշակել և ներդնել սոցիալական բնակֆոնդի հայեցակարգ, երիտասարդ և բազմազավակ ընտանիքներին անհատույց կամ ցածր վարձավճարով տրամադրել բնակարաններ,
• Ստեղծել տարեցների խնամքի և ժամանցի կենտրոններ,
• Տեղաշարժվելու սահմանափակ հնարավորություն ունեցողների համար ապահովել լիարժեք միջավայր,
• Վերանորոգել և վերազինել պոլիկլինիկաները, բարձրացնել մատուցվող ծառայությունների որակը և մատչելիությունը,
• Ստեղծել անօթևանների գիշերային կենտրոններ։
Հանուն համահայկական Երևանի
• Ապահովել Երևանի յուրաքանչյուր վարչական շրջանի ուղղակի կապը սփյուռքի խոշոր բնակավայր քաղաքներից մեկի հետ՝ գործնական, տնտեսական և մշակութային առումներով˒
• Հանդես գալ համահայկական նշանակության միջոցառումների անցկացման նոր նախաձեռնություններով։
Մեկնաբանել