
Մահացել է հայտնի կավատը
Նախորդ շաբաթ Դուբայից Շարժա տանող ճանապարհին ավտովթարից մահացել է Ինտերպոլով հետախուզվող էջմիածնեցի հայտնի կավատ Անահիտ Մալխասյանը (մականունը' Դըբըռ Անո): «Հունդա» մակնիշի վարձակալված ավտոմեքենան վարել է հենց Անահիտ Մալխասյանը: Մեքենայում այլ ուղեւորներ չեն եղել: Անահիտ Մալխասյանի հսկողությամբ աշխատող 11 հայ մարմնավաճառները հայտնվել են վերահսկողությունից դուրս, քանի որ նրանց բոլոր փաստաթղթերը գտնվում էին կավատի մոտ (Ինչու կավատները չեն պատժվում): Ավտովթարի հանգամանքներն առայժմ պարզ չեն, սակայն չի բացառվում, որ այն կազմակերպված լինի. Անահիտ Մալխասյանը «կարեւոր դեմք» էր Դուբայի սեքս-բիզնեսի ցանցում: Սեպտեմբերի 17-ին նրա դին տեղափոխվել է Հայաստան:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել