
Օգոստոսի 28-ին կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ
Օգոստոսի 28-ին ժամը` 11:00-ին կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ։ Նման որոշում կայացրեց կառավարությունը այսօրվա նիստին։
Օրենսդիրը արտահերթ նիստում քննարկելու է «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը։
Նշենք, որ կառավարությունը այսօր առաջարկեց փոփոխություններ կատարել «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում առաջարկելով՝ Սևանա լճից այս տարի ոռոգման նպատակով բաց թողնել 210 մլն մ3 ՝ նախկինում նախատեսված 170 մլն մ3-ի փոխարեն՝ բացթողման ծավալը ավելացնելով 40 մլն մ3-ով։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել