
Աշխատանքային խումբը ուսումնասիրում է ջրի կորուստները
Կառավարության նիստին էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը գործադիրի անդամներին հայտնեց, որ վարաչապետի կողմից խիստ հատուկ հանձնարարական է ստացել, որպեսզի ուշադրություն դարձնեն և ուսումնասիրեն ջրի կորուստները։
Արթուր Գրիգորյանի հաղորդմամբ՝ արդեն իսկ ձևավորել են աշատանքային խումբ, որը ջրի կորուստների մասով մոնիտորինգ է իրականացնում․
«Այդ կորուստները հիմնականում դեռևս երկար տարիներ առաջ նորմատիվներով սահմանված կորուստներ են, որոնք իրականում չեն էլ համապատասխանում այսօրվա չափանիշներին»,- նշեց Գրիգորյանը։
Նախարարի փոխանցմամբ՝ աշխատանքին խումբը գործողություններ է իրականացնում ջրի կորուստները կանխարգելելու համար։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել