
Դատախազությունը կբողոքարկի Քոչարյանի ազատ արձակումը
Դատախազությունը բողոք կներկայացնի Վճռաբեկ դատարան, այս մասին «Հետք»-ի հետ զրույցում հայտնեցին դատախազության լրատվական ծառայությունից: Բողոքը կներկայացվի մինչև աշխատանքային օրվա ավարտը:
Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը` Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ, ազատ արձակեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին` բեկանելով առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը` հաշվի առնելով, որ նախագահն անձեռնմխելի է:
Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հուլիսի 26-ին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով՝ սահմանադրական կարգը տապալելու համար։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել