
Ակտիվիստները պահանջում են դադարեցնել Ռ․ Քոչարյանին ազատ արձակելու որոշումը կայացրած դատավորի լիազորությունները
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսն այսօր չկայացավ: «Պրիվետ, Ռոբ» ակցիայի մասնակիցները բոյկոտեցին ասուլիսը: Ակտիվիսները պնդում էին, որ երեկ Վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի որոշումն ապօրինի է: Ակտիվիսներն այս պահին իրենց ակցիան շարունակում են Հանրապետության հրապարակում: Նրանք պահանջում են դադարեցնել Քոչարյանի ազատ արձակելու որոշումը կայացրած դատավորի լիազորությունները: Հենց այս դատավորի որոշմամբ բեկանվեց առաջին ատյանի դատարանի որոշումը և Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց:
Ստորագրությունները կհանձնվեն բարձրագույն դատական խորհուրդ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել