
13 դպրոցականներ տարկետման իրավունք ստացան
Կառավարության այսօրվա նիստում պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից տարկետման իրավունք ստացան 13 քաղաքացիներ։ Հիմնական պատճառն այն էր, որ քաղաքացիները դեռեւս չեն ավարտել դպրոցը։
Այս որոշման նախագիծը հրապարակված էր նիստի օրակարգում, հարցը չզեկուցվող էր, նիստին որեւէ առարկություն չեղավ։
Քաղաքացիները շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի ամառային զորակոչից մինչև ուսումնառության ավարտը, տարկետում ստացան։ Դպրոցը չավարտելու հիմնական պատճառը Ռուսաստանից վերադառնալն էր եւ դպրոց ուշ հաճախելը։ Ութ քաղաքացիներ տարկետում ստացան այդ հիմնավորմամբ։ Կան քաղաքացիներ, ովքեր մնացել են նույն դասարանում եւ ուսումը կրկնել։
Նախագծի արձանագրության մեջ նշվում է, որ որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի հանրակրթական կամ նախնական (արհեստագործական) կրթական ծրագրով ուսումնառությունը չավարտած և պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացիներին կառավարության որոշմամբ մեկ անգամ տարկետում տրամադրելու գործընթացը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել