
ՊՊԾ գնդի գրավման մեջ մեղադրվող Գևորգ Իրիցյանն ու Թաթուլ Թամրազյանն ազատվեցին կալանքից
ՊՊԾ գնդի գրավման մեջ մեղադրվող Գևորգ Իրիցյանի ու Թաթուլ Թամրազյանի խափանման միջոց կալանավորումը փոխարինվեց այլընտրանքային խափանման միջոց գրավով: Դատավոր Արշակ Վարդանյանը որոշեց նրանց նկատմամբ սահմանել գրավ յուրաքանչյուրին 500 հազար դրամի չափով:
Նախքան որոշման հրապարակումը դատարանում հրապարակվեց ամբաստանյալներ Իրիցյանի և Թամրազյանի դատաբժշկական փորձաքննության եզրակացության արդյունքները, որից հետո միջնորդություն ներկայացրեց հանրային պաշտպան Արմինե Ֆանյանը: Ֆանյանը նշեց, որ առողջական վիճակից ելնելով` պաշտպանյալները պետք է ազատության մեջ մնան, նաև հավելեց, որ ազատության մեջ գտնվելով` որևէ խոչընդոտ չեն առաջացնի և պատշաճ կներկայանան նիստերին:
Նիստին չէին ներկայացել Արամ Հակոբյանը և Մարտիրոս Հակոբյանը, քանի որ երկուսն էլ գտնվում են բժշկական կենտրոններում, իսկ Թորոս Թորոսյանի որդին ավտովթարի պատճառով զոհվել է, ուստի նա ևս չէր ներկայացել նիստին:
Նիստը հետաձգվեց, հաջորդը կկայանա հուլիսի 27-ին:
Մեկնաբանել