HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հին Նոր տարին հունվարի 14-ին է

Գրեթե բոլոր հեռուստաընկերությունները տարիներ շարունակ շփոթում են հին տոմարով Ամանորի օրը: Կրկին տեղեկացնում ենք և խնդրում ենք ամրագրել հիշողության մեջ, որ Հին տոմարով Նոր տարին նշվում է հունվարի 14-ին, որը համարժեք է հունվարի 1-ին:

Երբ է նշվում հին տոմարով Նոր տարին: Ինչպես է առաջացել նոր տոմարը:

Հին և նոր տոմարների միջև տարբերությունը 13 օր է: Հին տոմարով Նոր տարին նշվում է հունվարի 14-ին, որը համարժեք է հունվարի 1-ին: Հունվարի 13-ը համարժեք է դեկտեմբերի 31-ին: Նոր` Գրիգորյան տոմարը, հաստատվել է 1582թ. հոկտեմբերին:

Հռոմի Գրիգոր 13-րդ պապը նկատեց, որ Հուլյան (հին) տոմարը մինչև 16-րդ դարը տվել է 10 օրվա տարբերություն: Այդ տարբերությունը հայտնի եղավ գարնանային գիշերահավասարից` մարտի 21-ից, որովհետև գարնանային գիշերահավասարը փոխանակ 325 թ., Նիկիայի ժողովի որոշման համաձայն մարտի 21-ին հանդիպելու, հանդիպել էր  մարտի 11-ին` այսինքն 10 օր առաջ:

Այդ պատճառով Գրիգոր 13-րդ պապը հմուտ աստղաբաշխների մասնակցությամբ ժամանակի հայտնի աստղագետների և մաթեմատիկոսների հաստատե ցին նոր տոմարը:

Գրիգոր 13-րդը կարգադրեց 1582 թ. հոկտեմբերի 4-ին (հինգշաբթի) հաջորդող  համարել ուրբաթ` հոկտմբերի 15-ը` բաց թողնելով կուտակված 10 օրերը, որոնց սխալն առաջացել էր 325-1582 թթ. ընթացքում: Այսպիսով 1583 թ.-ից սկսած գիշերահավասարի սխալն ուղղվեց:

16-20-րդ դարերի ընթացքում հուլյան (հին) և գրիգորյան (նոր) տոմարների միջև տարբերությունը կազմեց 13 օր: 21-րդ դարի կեսերին հուլյան (հին) և գիրգորյան (նոր) տոմարների միջև տարբերությունն արդեն կկազմի 14 օր:

Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter