
Արարատ Խանդոյանն ազատության մեջ է
Ոստիկանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար դատապարտված Արարատ Խանդոյանն ազատության մեջ է: Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Արա Ղարագյոզյանը: Հիշեցնենք, որ փաստաբանը միջնորդություն էր ներկայացրել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան վաղաժամկետ ազատման համար։ Դատավոր Վահե Միսակյանը բավարարել է միջնորդությունը և Խանդոյանին ազատ արձակելու մասին որոշում կայացրել:
Հիշեցնենք, որ 2017-ի հունիսի 27-ին դատավոր Մնացական Մարտիրոսյանը Արարատ Խանդոյանին դատապարտել էր 3,5 տարվա ազատազրկման՝ նրան մեղադրելով 2016թ. հուլիսի 20-ին Երևան քաղաքում տեղի ունեցած հասարակական անկարգությունների ժամանակ ոստիկանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: Իսկ 2017-ի դեկտեմբերի 11-ին Վերաքննիչ դատարանը անփոփոխ էր թողել վճիռը։ Արարատ Խանդոյանը մոտ երկու տարի կալանավայրում էր։
Լուսանկարում ձախից` Արարատ Խանդոյանը, փաստաբան Արա Ղարագյոզյանը
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել