
Խորհրդարանն ընդունեց վարչական տուգանքների համաներման օրենքի նախագիծը
Խորհրդարանն արտահերթ նստաշրջանում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ քվեարկության ներկայացրեց մի շարք նախագծեր:
«Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է մինչև 2017 թվականի դեկտեբերի 31-ը կատարված որոշ վարչական իրավախախտումների նկատմամբ համաներում հայտարարել, ընդունվեց 68 կողմ, 1 դեմ և 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Մինչ քվեարկությունն իր ելույթում ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանն հայտարարեց, որ սա «ճիշտ մոտեցում չէ բաեխիղճ վարորդների նկատմամբ», նա էլ միակ պատգամավորն է, որը դեմ քվեարկեց:
Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը՝ 78 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ: Հիշեցնենք, որ ըստ այս փոփոխության՝ մարտական գործողությունների ժամանակ զոհված մայր կամ հայր, քույր, եղբայր ունեցող ընտանիքի միակ զավակը կազատվի պարտադիր զինվորական ծառայությունից։
Մեկնաբանել