
Քաղաքապետարանից վստահեցնում են՝ Տարոն Մարգարյանը հրաժարականի դիմում չի ներկայացրել
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարականի դիմում չի նեկայացրել: Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը:
Այսօր Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը տարբեր լրատվամիջոցների հայտնել էր, որ Տարոն Մարգարյանը հրաժաականի դիմում է ներկայացրել:
Արթուր Գևորգյանն ասաց, որ Խաժակյանի հայտնած տեղեկության մասին գիտի, սակայն այն չի համապատասխանում իրականությանը:
«Չեմ հաստատում այդ տեղեկությունը»,- ասաց նա:
Հետաքրքրվեցինք՝ Տարոն Մարգարյանն աշխատանքի գնացե՞լ է, թե՞ ոչ, Գևորգյանն ասաց, որ այսօր Երևանի քաղաքապետը հանդիպել է Երևանում գտնվող Սանկտ-Պետերբուրգի փոխնահանգապետի հետ, իսկ դա քաղաքապետի լիազորությունների շրջանակում է: Գևորգյանի խոսքով՝ Տարոն Մարգարյանը ավագանու երեկվա նիստին չի մասնակցել վատառողջ լինելու պատճառով:
Մեկնաբանել