
Տալվորիկում կանայք պահպանել են իրենց տեղերը
Երեկ Արմավիրի մարզի Տալվորիկ համայնքում ավագանու անդամի ընտրություններ էին: Այստեղ մրցակցություն չկար: 5 տեղի համար առաջադրվել էր 6 թեկնածու, սակայն գրանցումից հետո թեկնածուներից մեկը ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել և ընտրապայքարից դուրս եկել: Ընդամենը փոխվել են ավագանու անդամները: «Հին» կազմից առաջադրվել էին միայն Ջեմմա Զաքարյանը և Վեներա Գևորգյանը:
Մրցակցության բացակայությունն է եղել պատճառը, որ մասնակցության ցածր արդյունք է արձանագրվել: Ընտրելու իրավունք ունեցող 258 մարդուց քվեարկությանը մասնակցել է 94-ը, կամ՝ 36,43%-ը: Ընդ որում՝ երեկ 18 համայնքում կայացած ՏԻՄ ընտրություններում Տալվորիկում արձանագրված մասնակցության ցուցանիշն ամենացածրն է եղել:
Ուշագրավն այն է, որ Տալվորիկում չի փոխվել նաև ավագանու անդամ ընտրված կանանց և տղամարդկանց համամասնությունը: Կանայք «պահպանել» են իրենց 3 տեղերը:
Նշենք, որ Բագարանում ևս ավագանու անդամի ընտրություններ են կայացել: Այստեղ ավագանու 5 տեղի համար պայքարել է 8 թեկնածու: Բագարանում ընտրելու իրավունք ունեցող 524 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 343-ը, կամ՝ 65,46%:
Մեկնաբանել