
Քննարկվում է Գևորգ Սաֆարյանի խափանման միջոցը փոխելու հարցը (լրացված)
15:12
Վերաքննիչ դատարանը 2 ժամ խորհրդակցական սենյակում գտնվելով` հետաձգեց Գևորգ Սաֆարյանի խափանման միջոցը փոխելու մասին միջնորդության լուծումը։ Դատարանը պատճառաբանեց, որ կանդրադառնա այդ հարցին գործի քննության ժամանակ, քանի որ Սաֆարյանը մեղադրվում է ծանր հանցագործության մեջ և առաջին ատյանում մեղավոր է ճանաչվել։ Հիշեցնենք, որ Գևորգ Սաֆարյանը մեղադրվել է հայտնի տոնածառի և զանգածային անկարգությունների կազմակերպման գործերով։ Դատապարտվել է 6 տարվա ազատազրկման։ Բազմաթիվ իրավապաշտպան կազմակերպություններ Գևորգ Սաֆարյանին ճանաչել են քաղբանտարկյալ։ Ինքը` Գևորգը, ևս մշտապես պնդել է, որ մեղադրանքը շինծու է։
13:29
Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական կազմն այժմ խորհրդակցական սենյակում է, և քննարկում է Գևորգ Սաֆարյանի խափանման միջոցի փոփոխման հարցը։ Փաստաբան Տիգրան Եգորյանը միջնորդություն է ներկայացրել խափանման միջոց կալանքը ստորագրություն չհեռանալու մասին փոխելու վերաբերյալ։ Դատախազը չառարկեց և նշեց, որ իրավիճակ է փոխվել, և նվազել է հանրային վտանգավորությունը։ Նրան էլ առարկեց Գևորգ Սաֆարյանը՝ նշելով, որ ինքը երբևէ վտանգավոր չի եղել։
Առավոտյան Գևորգ Սաֆարյանի խափանման միջոցը փոխելու անձնական երաշխավորություն են ներկայացրել Ազգային ժողովի պատգամավորներ Հայկ Կոնջորյանը և Ալեն Սիմոնյանը։
Դատարանի բակում Ժիրայր Սեֆիլյանի և մյուս քաղբանտարկյալների աջակիցներն են։
Մեկնաբանել