
Ստեփանակերտում ցուցարարները կրկին հավաքվել են
Արցախի Ստեփանակերտ քաղաքի Ազատամարտիկների փողոցի ավտոկայանի դիմացի ճանապարհին առավոտից նորից ժողովուրդը հավաքվել է:
Երեկ Արցախի նախագահ Բակո Սահակյանն ընդունել էր ցուցարարներին, սակայն դեռ նրանց պահանջները չեն կատարվել, հետևաբար, նրանք կրկին բողոքի ակցիա են անցկացնում:
Մոտ մեկ ժամ առաջ Արցախի կառավարությունից ցուցարարներին տեղեկացրել են, որ քննարկվում է պահանջվող հրաժարականների հարցը, և կառավարության ներկայացուցիչներն անձամբ կգան ցուցարարների մոտ ու կհայտնեն իրենց որոշման մասին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել