
Վանաձորում տոնում են վարչապետի ընտրության արդյունքը
Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելու լուրը Վանաձորում ընդունեցին բուռն բացականչություններով, շամպայն բացելով:
Չնայած սկսված հորդառատ անձրևին, Հայքի հրապարակում հավաքվածները չլքեցին հրապարակը: Ելույթ ունեցավ լոռեցի աշուղ Ջիվանը: Քաղաքի տարբեր մշակութային կենտրոնների սաներ, արվեստագետներ հենց հորդառատ անձրևի տակ կատարեցին իրենց կատարումները, բեմահարթակի մյուս կողմում էլ վանաձորցիները խմբեր կազմած պարեցին հայկական քոչարին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել