
Հրապարակում քաղաքացիները հետեւում են Աժ նիստին
Դիանա Ղազարյան
Ամալյա Մարգարյան
Մեկնարկել է Ազգային ժողովի հատուկ նիստը: Այս պահին հազարավոր քաղաքացիներ են հավաքվել հրապարակում և ուղիղ հեռարձակմամբ հետևում են խորհրդարանական քննարկմանը, որի օրակարգում ընդգրկված է Նիկոլ Փաշինյանի վարչապետության հարցը:
Հավաքվածները ծափողջյուններով եւ «Նիկոլ վարչապետ» վանկարկումներով արձագանքեցին Աժ քննարկման մեկնարկին: Հարյուրավոր քաղաքացիներ հավաքված են նաեւ Հանրապետության հրապարակի մոտակա այգիներում:
Ի աջակցություն վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի` Հանրապետության հրապարակում հավաքվածների մեծ մասը կրում էր սպիտակ շապիկներ և «դուխով» գրվածքով գլխարկներ և վերնաշապիկներ: Ուսանողուհի Լիանան ու Թամարան ևս հրապարակ էին եկել սպիտակ վերնաշապիկներով։ Ասում են՝ սա ի նշան ժողովրդի հաղթանակի է, քանի որ սպիտակը խաղաղության գույնն է:
«Armenian game changers» կազմակերպության համահիմնադիր Նորա Ոսկանյանը նշեց, որ քաղաքացիներին արդեն 350 շապիկ են բաժանել: Քաղաքացիները միմյանց ուտելիք, քաղացրավենիք և ջուր են բաժանում։
Մինչ նիստի մեկնարկը հրապարակում տոնական մթնոլորտ էր: Քաղաքացիները պարում էին, երգում, իսկ երիտասարդները գործնագործ եւ վոլեյբոլ էին խաղում: Հրապարակում ծառայություն են իրականացնում նաեւ շտապօգնության եւ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները:
Մեկնաբանել