
Մանկավարժական համալսարանում դասադուլ է
Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ուսանողները ևս միացել են այսօրվա համաժողովրդական շարժմանը: Ուսանողների մի մասը միացել է Տիգրան Մեծ պողոտայի երթևեկությունը դադարեցրած ցուցարարներին:
Ուսանողները կոչ են անում իրենց դասախոսներին միանալ և պայքարել, որպեսզի Նիկոլ Փաշինյանը դառնա վարչապետ:
Ուսանողները նույնիսկ կատակ են անում և ասում, որ դասադուլն արդեն վեր է ածվել քննադուլի, քանի որ սկսվել է քննական շրջանը: Մանկավարժական համալսարանի ուսանողները, ինչպես նաև անվտանգության աշխատակիցը նշեցին, որ շենքում ուսանողներ չկան և դասավանդման գործընթած չի իրականացվում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել