
Քաղաքացիական անհնազանդության գործողությունները վերսկսվել են (թարմացվող)
15:30
Դեպի Երեւանի կենտրոն բոլոր ճանապարհները փակել են «Իմ քայլը» շարժման մասնակիցները: Նիկոլ Փաշինյանը ցուցարարներին հորդորել է, որ փակված ճանապարհները 16:00-ին բացվեն, որպեսզի այլ ցուցարարներ կարողանան գալ Հանրապետության հրապարակում` հանրահավաքին մասնակցելու:
14:06
Թումանյան-Մաշտոց խաչմերուկում մի խումբ ցուցարարներ առավոտյան վարժանք են կատարում:
13:48
Ցուցարարները փակել են Ֆրանսիայի հրապարակ տանող եւ դրանից դուրս եկող բոլոր ճանապարհները: Նրանք նստել են հետիոտնային անցումներին եւ արգելում եմ մեքենաներին մտնել հրապարակ:
13:43



13:15
«Իմ քայլը» շարժման առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կոչերին ականջալուր լինելով` ցուցարարներն այսօր կրկին շարունակում են անհնազանդության ակցիաները՝ փակելով փողոցները: Ցուցարարներն այս պահին մեքենաներով փակել են Հանրապետության հրապարակ տանող ու հրապարակից դուրս եկող բոլոր ճանապարհները: Մասնավորապես` փակ է Տիգրան Մեծ պողոտայից-Հանրապետության հրապարակ, հրապարակ-Նալբանդյան, հրապարակ-Ամիրյան փողոցները:
Փակված փողոցների տարածքներում քիչ թվով ոստիկաններ կան: Ցուցարարները աղբարկղերով փակել են նաեւ Զաքյան փողոցի մի հատվածը:
Մեկնաբանել