
Ուսանողների երթը (թարմացվող)
15:02
Զինվորականների եւս մեկ խումբ միացավ Երեւանյան լճի տարածքով անցնող ցուցարարներին: Այս պահին բազմահազարանով երթը շարժվում է դեպի Ծովակալ Իսակով պողոտա:
Բազմահազարանոց երթը Ծովակալ Իսաոկով պողոտայով շարժվեց դեպի Հանրապետության հրապարակ: Ցույցիn միացած զինվորականները Ամերիլյան դեսպանատան տարածքում սկզբում որոշեց հետ վերադառնալ ծառաոթյան, սակայn որոշ ժամանակ անց կրկին միացան ցուցարարներին:
Ինչպես «Հետք»-ին հայտնեցին տեղի բնակիչները՝ ժամեր առաջ բեռնատարների վարորդները, որպես բողոքի ակցիա, փակել են Գարեգին Նժդեհի հրապարակից Առաջին մաս տանող Բագրատունյաց փողոցը:
14:20
Բազմահազարանոց երթն այս պահին շարժվում է Գարեգին Նժդեհ փողոցով: Նրանց մեջ են տասնյակ զինվորականներ, իսկ քայլերթի հետեւից ավտոերթ է, որը ցույցը ուղեկցում է դրոշներով եւ ազդանշաններով: Ցուցարարներին միացան նաեւ մի խումբ բժիշկներ:
14:10
Հարյուրավոր ցուցարարներ քայլերթով շարժվում են Տիգրան Մեծ պողոտայով: Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանին ընդառաջ եկավ ցուցարարների այլ խումբ:
12:00
Ուսանողների երթին միացել են երկու տասնյակի հասնող զինվորականներ: Ինչպես մեզ հայտնեցին՝ իրենք Երեւանի զորամասերից մեկի զինվորներ են, սակայն թե որ զորամասից են` չցանկացան մանրամասնել:
Երթը հասել է «Ռոսիա» առեւտրի կենտրոն: Ուսանողներին ոգեւորել է զինվորիների՝ ցույցին միանալու հանգամանքը, նրանք վանկարկում են՝ «Հայ զինվոր»: Միացած զինվորականները երթի առաջնագծում են:
11:37
Այսօր առավոտյան պետական տարբեր ուսումնական հաստատությունների, այդ թվում՝ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի, Երևանի պետական համալսարանի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողների նախաձեռնած դասադուլը վերածվեց երթի և այժմ հասել է Մաշտոցի պողոտայի սկզբնամաս:
Ուսանողների թիվն այնքան շատ է, որ երթի սկզբնամասից վերջը չի երեւում: Ուսանողական քայլերթն այս պահին շարժվում է Երեւանի քաղաքապետարան:
Հիշեցնենք, որ այսօր Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ընթացող զանգվածային բողոքի ցույցերի 11-րդ օրն է: Երեկ կարճատև հանդիպում էր տեղի ունեցել Սարգսյանի և ցույցերը ղեկավարող պատգամավոր Նիկոլ Փաշինյանի միջև, սակայն բանակցությունները ձախողվել են։ Սերժ Սարգսյանը Փաշինյանին հորդորեց չխոսել ժողովրդի անունից եւ վերադառնալ օրինականության դաշտ՝ հիշեցնելով 2008թ-ի մարտի 1-ը: Փաշինյանը կրկնեց, որ եկել է՝ քննարկելու Սերժ Սարգսյանի հրաժարականի և իշխանության խաղաղ, անցնցում փոխանցման պայմանները: Հանդիպումից մոտ մեկ ժամ անց Նիկոլ Փաշինյանը ձերբակալվեց: Ձերբակալվեցին նաև շարժման աջակից պատգամավորներ Արարատ Միրզոյանն ու Սասուն Միքայելյանը:
Մեկնաբանել