
Նոր կոչեր ու պաստառներ (լուսանկարներ)
Հակոբ Պողոսյան
Այն բանից հետո, երբ այսօր ոստիկանությունը ցուցարարներից մեկուսացրեց ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին ու Սասուն Միքայելյանին, եւ վերջին երկուսին տեղափոխեցին Շենգավիթի ոստիկանական բաժին, հարյուրավոր քաղաքացիներ հավաքվեցին դրա առաջ՝ պահանջելով ազատ արձակել պատգամավորներին:
Հիշեցնենք, որ այսօր Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ընթացող զանգվածային բողոքի ցույցերի 10-րդ օրն է: Առավոտյան կարճատեւ հանդիպում տեղի ունեցավ Սարգսյանի եւ ցույցերը ղեկավարող պատգամավոր Նիկոլ Փաշինյանի միջեւ, սակայն բանակցությունները ձախողվեցին: Սերժ Սարգսյանը Փաշինյանին հորդորեց չխոսել ժողովրդի անունից եւ վերադառնալ օրինականության դաշտ՝ հիշեցնելով 2008 թ.-ի մարտի 1-ը: Փաշինյանը կրկնեց, որ եկել է՝ քննարկելու Սերժ Սարգսյանի հրաժարականի եւ իշխանության խաղաղ, անցնցում փոխանցման պայմանները: Հանդիպումից մոտ մեկ ժամ անց Նիկոլ Փաշինյանը ձերբակալվեց:
Այսօրվա ցույցերն առանձնացան նոր կոչերով ու պաստառներով, որոնք ֆիքսել է մեր տեսախցիկը:
![]() |
![]() |
Մեկնաբանել