
Երևանը Փաշինյանի ձերբակալումից հետո (լուսանկարներ)
«Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի և մյուս պատգամավորների ձերբակալումից հետո Երևանի տարբեր մասերում քաղաքացիները դուրս եկան փողոց: Հանրապետության հրապարակում կուտակված ոստիկանական մեծաթիվ ուժերը բերման էին ենթարկում այնտեղ հավաքված քաղաքացիներին, որոնք շարունակում էին գալ հրապարակ, որտեղից հետո սկսեց մեծ երթ: Ոստիկանության Շենգավիթի բաժանմունքի մոտ նույնպես բազմամարդ էր, քաղաքացիները շրջափակել էին բաժանմունքը, որտեղ պահվում են պատգամավորներ Արարատ Միրզոյանը և Սասուն Միքայելյանը: Այժմ քաղաքացիները տարբեր խմբերով երթով գնում են դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ 19:00-ին մեկնարկելու է հանրահավաք:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել