
«Սիրտդ հիվանդ ա, տանը նստեիր: Տուզիկ»,- ոստիկանը՝ ցուցարարին (տեսանյութ)
Այսօր` ժամը 13:00-ի սահմաններում, Մաշտոցի պողոտայից բերման ենթարկեց մի քանի քաղաքացիների, ովքեր մոտ 100 այլ ցուցարարների հետ երթ էին իրականացնում պողոտայով, այնուհետեւ փակել էին Մաշտոց-Սայաթ-Նովա խաչմերուկը:
Բերման ենթարկելու գործողության ընթացքում ոստիկաններից մեկն անցել էր օրենքով իրեն վերապահված լիազորությունների սահմանն ու վիճաբանում էր քաղաքացու հետ: Մանրամասները՝ տեսանյութում:
Այսօր Երեւանում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ քաղաքացիական անհնազանդության գործողությունների 9-րդ օրն է: Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին Ազգային ժողովում Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելուց հետո «Իմ քայլը» շարժման նախաձեռնող, ԱԺ «Ելք» խմբակցության անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց թավշյա հեղափոխության մասին, որը պետք է իրականացվի ցանցային եղանակով` ցուցարարներն ամեն օր Երեւանում եւ հանրապետության մարզերի քաղաքային ու գյուղական բնակավայրերում ժամանակավորապես խափանում են երթևեկությունը, փողոցներում, փակում միջպետական ճանապարհները, իսկ երեկոյան հանրահավաք անում Հանրապետության հրապարակում: Երեկ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոսեց քաղաքական հետագա զարգացումների մասին եւ շարադրեց շարժման ծրագրային կետերը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել