
Առավոտյան բողոքի ակցիաները՝ լուսանկարներում
Առավոտյան 10:00-ից շարունակվեցին Երևանում մի քանի օր շարունակ ընթացող բողոքի ակցիաները: Հավաքի հարյուրավոր մասնակիցները շարժվեցին Ֆրանսիայի հրապարակից, որտեղ նաև բերման ենթարկելու դեպքեր եղան, և հասան Բաղրամյան 26, որտեղ գտնվում է վարչապետի նստավայրը:
Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 17-ին, Ազգային ժողովում Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելուց հետո «Իմ քայլը» շարժման նախաձեռնող, ԱԺ «Ելք» խմբակցության անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց թավշյա հեղափոխության մասին: Այն, ըստ պատգամավորի, պետք է իրականացվի ցանցային եղանակով՝ ցուցարարները ամեն օր ժամանակավորապես «գրավելու» են կառավարական շենքեր՝ այդտեղ աշխատողներին կոչ անելով միանալ շարժմանը, ժամանակավորապես խափանելու են մայրաքաղաքի կենտրոնական փողոցների երթեւեկությունը, իսկ երեկոյան հանրահավաք են անելու Հանրապետության հրապարակում: Այսօր Երեւանում անհնազանդության գործողությունների 6-րդ օրն է:
Մեկնաբանել