
Ցուցարարները Տարոն Մարգարյանին կոչ են անում միանալ իրենց պայքարին
Տիգրան Մեծ պողոտայով և Գրիգոր Լուսավորիչ փողոցով անցնելով՝ «Իմ քայլը» շարժումը, Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ, հասավ Երեւանի քաղաքապետարանի շենք:
Ցուցարարները Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին կոչ էին անում միանալ շարժմանը:
Փաշինյանը շրջեց տարածքով` ստուգելու համար արդյոք քաղաքապետարանի մուտքերը բաց են աշխատակիցների համար: Վերջիններիս Փաշինյանը բարձրախոսով իրազեկեց այսօր՝ 19:00-ին, Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքի մասին:
Ցուցարարները որոշ ժամանակով փակեցին քաղաքապետարանի դիմացի՝ Գրիգոր Լուսավորիչ փողոցը՝ ներողություն խնդրելով վարորդներից և նշելով, որ իրենց պայքարը Հայաստանի ադրբեջանացման դեմ է:
Ֆրանսիայի հրապարակում գտնվող ցուցարարներից մի խումբ քիչ առաջ միացավ շարժման` քաղաքապետարանի տարածքում գտնվող մասնակիցներին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել