
Բացվել է Անիի հիմնադրման 1050-ամյակին նվիրված ցուցահանդես
Երևանի «Ակադեմիա» պատկերասրահում մայիսի 2-ից 15-ը գործելու է Անի քաղաքի հիմնադրման 1050-ամյակին նվիրված, հայ ժամանակակից նկարիչների աշխատանքների ցուցահանդեսը, որը բաց է բոլոր ցանկացողների համար:
Ցուցահանդեսը կազմակերպել է Աշխարհի հայ նկարիչների միավորումը' վարչապետ Տիգրան Սարգսյանի հովանու ներքո, իսկ հովանավորել է «ԱրմենՏել» ընկերությունը:
Ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայություն տեղեկացմամբ' ցուցահանդեսի նախապատրաստման շրջանակներում 26 նկարիչ այցելել է Անի, որտեղ կատարված էտյուդները հիմք են դարձել ցուցահանդեսին ներկայացված 72 աշխատանքի համար:
«Առաջին անգամ ես տեսա Անի քաղաքը հայ մեծ նկարիչ Մարտիրոս Սարյանի նկարներում: Այսօր' ավելի քան 1000 տարի անց, չի մոռացվել հին մայրաքաղաքի անմահ գեղեցկությունը: Հուսով եմ, որ ցուցահանդեսի այցելուները կգնահատեն Անիի ճարտարապետական և մշակութային արժեքը»,- նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Մեկնաբանել