
Բաց կեղեւդ, ծառ
Այգեձորում, Պետհամալսարանի նախկին տնտեսագիտական ֆակուլտետի շենքից նեքեւ` ձորի պռնկին, հաստաբուն թթենիները մորթված-թափված են գետնին: Շինհրապարակում միայն մեքենաներ են, ոչ մի շնչավոր չկա: Հարեւան շենքից մի կնոջ հարցրի` չգիտե՞ք ումն է այս տարածքը:
«Տղա ջան, ի՞նչ գործ ունեմ, շառ ու փորձանքից հեռու: Դու էլ գործ չունես, ավելի լավ է` գնաս էստեղից, չե՞ս տեսնում ինչ է կատարվում»:
Հետո հարցրի.«Իսկ դուք այդտեղ չէի՞ք իջնում»: «Բա ի՞նչ էինք անում, իջնում էինք, թութ էինք ուտում, հանգստանում էինք, երեխեքը խաղում էին»:
Շինհրապարակի հարեւանությամբ մեր պետական այրերի, պատգամավորների, դատախազների, դատավորների, գործարարների հսկա առանձնատներն են: Եւ ի՞նչ կարեւոր է պարզել, թե նրանցից որ մեկինն է, թթենիներն արդեն փռված են գետնին, իսկ կողքի կանգունները հերթի են դրված:
Մեկնաբանել