HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դեկտեմբերի 31-ին Երևանում տրանսպորտն ավելի երկար կաշխատի

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կարգադրությամբ, Ամանորի տոնական օրերին մայրաքաղաքում բնակչության տրանսպորտային սպասարկումը պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով, Երևանի մետրոպոլիտենի և ներքաղաքային վերգետնյա ուղևորատար տրանս­պորտի աշխատանքի տևողությունը 2011թ. դեկտեմբերի 31-ին երկարացվել է, և աշխատանքի ավարտը սահմանվել է 2012թ. հունվարի 1-ի ժամը 2:00-ը:

2012թ. հունվարի 1-ից մինչև 8-ը ներառյալ ներքաղաքային հասարակական տրանս­պորտի աշխատանքի ավարտը սահմանվել է ժամը 24:00-ն:

2012թ. հունվարի 9-ից ներքաղաքային հասարակական տրանսպորտի աշխա­տանքը կկազմակերպվի ամենօրյա գրաֆիկով:

Քաղաքապետի նույն կարգադրությամբ 2011թ. դեկտեմբերի 30-ի ժամը 18:00-ից մինչև 2012թ. հունվարի 9-ի ժամը 9:00-ն ներ­քաղաքային ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերություններում սահմանվել է հեր­թապահություն:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter