
Տվյալների մետաբազա՝ լրագրողների համար
«Հետք»-ի գործընկեր n-ost լրագրողական կազմակերպությունը ներկայացնում է Արևելյան Եվրոպայի և Եվրամիության երկրների տվյալների շտեմարանների մետաբազան, որը պարունակում է օգտակար հղումներ այն լրագրողների համար, որոնք ցանկանում են համատեղ հետաքննություններ անել:
Մետաբազայի 150-ից ավելի պաշտոնական և ոչ պաշտոնական աղբյուրներին կարելի է ծանոթանալ անգլերեն և ռուսերեն լեզուներով: Դրանք կարող եք դասակարգել ըստ երկրների, ոլորտների, վճարովի կամ բաց տվյալներ առաջարկող աղբյուրների: Այնուամենայնիվ, եթե չեք կարողանում գտնել անհրաժեշտ հղումը, տեղեկության աղբյուրը մեկ այլ լեզվով է, կամ գիտեք մետաբազայում չնշված այլ ռեգիստրների մասին, կարող եք գրել մետաբազայի պատասխանատուներին՝ կայքում նշված հղումով:
* Մետաբազան ստեղծվել է n-vestigate հետաքննական նախագծի շրջանակում, որի կազմում համագործակցում են հինգ լրագրողական կազմակերպություններ՝ n-ost (Գերմանիա), Regional Press Development Institute (Ուկրաինա), RISE Moldova (Մոլդովա), Hetq (Հայաստան) և Liberali (Վրաստան): Նախագիծը ֆինանսավորվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման հարցերով նախարարության կողմից:
Մեկնաբանել