HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանի սոցիալապես անապահով ընտանիքների դպրոց չհաճախող երեխաները կհաշվառվեն

Այսօր՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանրակրթության վարչության պետին հանձնարարել է ուսումնասիրել, հաշվառել և ամբողջական տեղեկատվություն, ինչպես նաև խնդրի լուծման ուղղությամբ առաջարկներ ներկայացնել մայրաքաղաքի սոցիալապես անապահով ընտանիքների՝ այս կամ այն պատճառով դպրոց չհաճախող երեխաների վերաբերյալ։

Վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքի մանկապարտեզներում երեխաներին հատկացվող սննդի որակը ստուգելու նպատակով՝ շարունակվում են անակնկալ ստուգայցերը մանկապարտեզներ, և հայտնաբերված խախտումների վերաբերյալ կազմված արձանագրություններին ընթացք է տրվել։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter