
Գնացել է սունկ հավաքելու և չի վերադարձել
Մայիսի 2-ին՝ ժամը 00:46-ին, ահազանգ է ստացվել, որ մայիսի 1-ի առավոտյան Տավուշի մարզի Տավուշ գյուղի բնակիչ, 1965թ.-ին ծնված Սաշիկ Արզումանյանը մեկնել է Բերդի տարածաշրջանի «Լվի թալա» հանդամաս' սունկ հավաքելու, և չի վերադարձել:
Աղսու գետի ափին հայտնաբերվել է Սաշիկ Արզումանյանին պատկանող ուսապարկը:
Բերդ քաղաքի հատուկ փրկարական ջոկատի 12 հրշեջ-փրկար մեկնել է որոնողական աշխատանքների:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ մայիսի 2-ի դրությամբ որոնողական աշխատանքները շարունակվում են:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել