
Վաղը տեղի կունենա կնոջը սպանած Յանիս Սարկիսովի գործով դատական նիստ
Դեկտեմբեր 27-ին՝ ժամը 14:00-ին, ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում տեղի կունենա Յանիս Սարկսովի գործով դատական նիստ:
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» հիշեցնում է, որ 20-ամյա Զարուհի Պետրոսյանին սպանելու համար ամուսինը՝ Յանիս Սարկիսովը, դատապարտվեց 10 տարի ազատազրկման:
Այժմ դատապարտյալի պաշտպանը դատավճիռը բողոքարկել է վերաքնիչ դատարան՝ պարզաբնելով, թե Զարուհի Պետրոսյանի մահվան պատճառաը արտամուսնական կապերով պայմանավորված ինքնասպանությունն է' թույն խմելու միջոցով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել