
«Հետք»-ի լրագրողները մրցանակ ստացան
Հայաստանի 17 լրագրող և լրատվամիջոց արժանացավ Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) ամենամյա մրցանակներին։ Մրցույթը կրում էր «Ներառականությունը Հայաստանում» խորագիրը։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի մանուկներ հիմնադրամը:
Մրցույթի ընթացքում լրատվամիջոցների տեսակի սահմանափակում չի եղել։ Դիտարկվել են հեռուստաընկերությունները, ռադիոընկերությունները, առցանց լրատվամիջոցները, տպագիր մամուլը և լրատվական գործակալությունները: Հայտերն ընդունվել են երևանյան և մարզային լրատվամիջոցներից։
Անկախ ժյուրիի անդամներն էին.
- Դերենիկ Մալխասյան, Հանրային լրագրության ակումբ
- Հակոբ Բերբերյան, ֆոտոժուռնալիստ
- Սերոբ Խաչատրյան, կրթության փորձագետ
Ներառականության թեմայով Հիմնադրամի կողմից 2017 թ. հունիսին ԶԼՄ-ների համար անցկացված սեմինարից հետո հայտարարված մրցույթում ուսումնասիրվել են 2017 թ. հուլիսի 1-ից դեկտեմբերի 15-ը հայաստանյան լրատվամիջոցներում տեղ գտած նյութերը՝ հետևյալ անվանակարգերում.
- Ներառականության թեմայով ամենախորքային հրապարակումը
- Ներառականության թեմայով ամենաազդեցիկ լուսանկարը։
Հաղթող հրապարակումների հեղինակներն են՝
- Արմինե Օլեյան, «Ար» հեռուստաընկերություն
- Դիանա Ղազարյան և Սարո Բաղդասարյան, «Հետք» ինտերնետային թերթ
- Հասմիկ Դիլանյան, Հայաստանի հանրային ռադիո
- Մարիամ Խալաթյան, Շիրակի հանրային ՀԸ
Հաղթող լուսանկարի հեղինակն է՝
«Ներառականության արդիական ու զգայուն թեման կարիք ունի գրագետ և համակողմանի ներկայացման։ Հայաստանի մանուկներ հիմնադրամը համագործակցում է նյութով հետաքրքրված լրագրողների և լրատվամիջոցների հետ՝ համատեղ աշխատանքը դնելով մասնագիտական բարձր մակարդակի վրա»,- ասաց Հայաստանի մանուկներ հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնակատար Ինեսսա Գրիգորյանը։
Ավանդաբար մրցանակների արժանացան նաև Հայաստանի մանուկներ հիմնադրամին 2017 թ. ամբողջ ընթացքում ամենահաճախն անդրադարձած լրատվամիջոցները.
- «Panarmenian.net» լրատվական ծառայություն
- «Արմենպրես» լրատվական գործակալություն
- «Երկիր մեդիա» հոռուստաընկերություն
- Հայաստանի հանրային ռադիո
Ամեմաբազմազան հրապարակումներով Հիմնադրամին անդրադարձած լրագրողներն են՝
- Գայանե Մելիքյան, «Երիտասարդ» առցանց պարբերական
- Մերի Կոլոլյան, «Անկյուն+3» ՀԸ
- Սաթիկ Իսահակյան, «Ռադիոլուր»
- Սիրարփի Աղաբաբյան, «168 ժամ» թերթ
Հայաստանի մանուկներ հիմնադրամը սահմանել է նաև հատուկ մրցանակներ 2017 թ. ընթացքում ցուցաբերած հետաքրքրության, վերաբերմունքի, համագործակցության և հաստատած բարեկամության համար.
- «Ճամփորդ» թերթ
- «Ռադիո Վան»
- Անահիտ Կարապետյան, «Ֆորտունա» հեռուստաընկերություն
- Արտակ Ալեքսանյան, «Արմենիա» հեռուստաընկերություն
Մեկնաբանել